Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոնին. RT
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 22 848 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:
Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվը մոտեցել է 3 միլիոնին՝ կազմելով 2 987 965:
Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է 71 998 մարդ:
Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան:










