Իրադարձային
-ից
-ը
18:48 • 08.01.21Հայաստանի հետ սահմանների բացումը չափազանց ձեռնտու կլինի այդ երկրին․ ՉավուշօղլուՉավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից՝ ընդգծելով, որ Անկարան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։
18:17 • 08.01.21Թուրքիան մտադիր է ադրբեջանական 3 քաղաքներում ավիաբազաներ ստեղծել․ ԶԼՄ-ներ«Թուրքիան մտադիր է Ադրբեջանի տարածքում տեղակայել առնվազն երեք ռազմական ավիաբազա՝ դրանով իսկ լրջորեն ուժեղացնելով իր ներկայությունը տարածաշրջանում և անմիջապես ռուսական սահմանների մոտ։ Թուրքական ռազմական ավիաբազաները կհայտնվեն Գյանջայում, Լենքորանում և Գաբալայում։
17:40 • 08.01.21Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար 1992 թ. Բիշքեկի համաձայնագրի իրավական նորմերը դե ֆակտո չեն գործում. ՀՀ ԱԳՆ խոսնակՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել պարզաբանմամբ Ադրբեջանի քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի .
17:37 • 08.01.21«Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ». Լոնդոնում Covid-19-ով պայմանավորված` արտակարգ իրավիճակ է հայտարարվել«Այսօր ես Լոնդոնում արտակարգ իրավիճակ եմ հայտարարել: Լոնդոնի յուրաքանչյուր 30-րդ բնակիչն այժմ վարակված է կորոնավիրուսով: Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ»,- նշել է Խանը:
17:28 • 08.01.21Ուկրաինան Իրանից ստացել է խոցված Boeing-ի անձնակազմի թռիչքային պլանշետըՈւկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը հաստատել է 2020-ի հունվարի 8-ին Իրանում Ukrainian International ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո Թեհրանից թռիչքային պլանշետի ստացումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
17:16 • 08.01.21«Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, 5000 երեխու՝ 18-20 տարեկան, ինչո՞ւ տարար, սպանեցիր»․ անհետ կորածի հայրը՝ Փաշինյանին«Մեկ է՝ էլի ասում են՝ շուտվա ծախած էր, նոր չեն ծախել։ Բա որ գիտեիր՝ հողը շուտվա ծախած էր, այդպես էլ կա՝ ծախված է, ինչո՞ւ էիր մեր երեխեքին տանում, 5000 երեխու ...
17:10 • 08.01.21Իմ տղան նամակ է ուղարկել, որ այսինչ տեղում շրջափակման մեջ Է գտնվում, գեներալ Մակարյանին ու հրամանատարին կոնկրետ տեղը նշել եմ, բացարձակ ոչինչ չարեցին. անհետ կորած զինծառայողի ծնող«Ստի վրա հիմնված երկիր է, թող ղեկավարներից մեկը գա ասի այս բանը ճիշտ եմ ասել, ինչքան հանդիպում եղել է, ասել եմ՝ գոնե մի բան ասեք, որ արել եք: Զորամասի հրամանատարն ասում է ...
17:00 • 08.01.21Չինաստանում 11 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարվել Covid-19-ի բռնկման պատճառով«Համայնքի բնակիչներին թույլ չի տրվում առանց անհրաժեշտության լքել բնակության վայրերը»,- նշել է համայնքի ղեկավարը: Իշխանություններն արդեն մեկնարկել են բնակչության զանգվածային թեստավորման աշխատանքները:
16:59 • 08.01.21ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը հոսպիտալացվել էԱյս առնչությամբ նրա դուստր Կորին Բլատեր Անդենմաթենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. «Հայրս հիվանդանոցում է: Նա օր-օրի իրեն ավելի լավ է զգում: Բայց նրան ժամանակ ու հանգիստ է պետք»:
16:47 • 08.01.21Իսպանիայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ սինթետիկ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակըԻսպանիայի իրավապահ մարմինները դադարեցրել են միջազգային հանցավոր խմբավորման գործունեությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի դեմ գործողության շրջանակներում: Այս մասին ասվում է Թագավորության քաղաքացիական գվարդիայի՝ հունվարի 8-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում:
16:42 • 08.01.21Հունվարի 21-ին ԵՄ-ն առցանց գագաթնաժողով կանցկացնի համավարակի դեմ պայքարի թեմայովԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունվարի 21ին տեսակոնֆերանսի ձևաչափով արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով Այս մասին իր պաշտոնական թվիթերյան մի
16:22 • 08.01.21Իրանը Պարսից ծոցում նոր հրթիռային կայան է ստեղծելԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (Ղուդս) այսօր՝ հունվարի 8-ին, հայտարարել է Պարսից ծոցում նոր հրթիռային կայանի բացման մասին:
16:05 • 08.01.21Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի․ shamshyan.comՈստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել են մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։
15:55 • 08.01.21Զորամասի դարպասները փակ են մեր դիմաց, բայց այստեղ մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր երեխաներին հասցնեն մեզ. անհետ կորած զինվորների ծնողները նստացույց են անում զորամասի դիմաց (տեսանյութ)Անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անում Էջմիածնի զորամասի մոտ։ Նրանք պահանջում են որևէ տեղեկություն հայտնել իրենց որդիներից։
15:39 • 08.01.21Իրանն արգելել է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութերի ներկրումըԻրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթ օրը շեշտել է, որ ինքը չի վստահում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արտադրված դեղամիջոցներին և այդ երկրներից պատվաստանյութեր ներկրելու արգելք է սահմանվել:
