ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը հոսպիտալացվել է

16:59 • 08.01.21

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) նախկին ղեկավար Յոզեֆ Բլատերը հոսպիտալացվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով, հայտնում է  շվեյցարական Blick պարբերականը:

Այս առնչությամբ նրա դուստր Կորին Բլատեր Անդենմաթենը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է. «Հայրս հիվանդանոցում է: Նա օր-օրի իրեն ավելի լավ է զգում: Բայց նրան ժամանակ ու հանգիստ է պետք»:

Բացի այդ, նա իր ընտանիքի անունից խնդրել է չխառնվել իրավիճակին և գաղտնիություն պահպանել: 84-ամյա Բլատերի հոսպիտալացման պատճառները դեռևս անհայտ են:

Հիշեցնենք, որ 2016-ին կոռուպցիոն սկանդալի ֆոնին Բլատերը ութ տարով հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից, բայց հետագա բողոքարկման արդյունքում այս ժամանակահատվածը կրճատվել էր՝ դառնալով վեց տարի: