Չինաստանում 11 մլն բնակչությամբ քաղաքում կարանտին է հայտարարվել Covid-19-ի բռնկման պատճառով

17:00 • 08.01.21

Չինաստանի իշխանությունները 11 մլն բնակչություն ունեցող Շիցզյաչժուան քաղաքում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով համայնքի ղեկավարի հայտարարությանը:

«Համայնքի բնակիչներին թույլ չի տրվում առանց անհրաժեշտության լքել բնակության վայրերը»,- նշել է համայնքի ղեկավարը:

Իշխանություններն արդեն մեկնարկել են բնակչության զանգվածային թեստավորման աշխատանքները: