Հունվարի 21-ին ԵՄ-ն առցանց գագաթնաժողով կանցկացնի համավարակի դեմ պայքարի թեմայով

16:42 • 08.01.21

ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունվարի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն՝ նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի թեմայով:

Այս մասին իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյթսը:

«Հունվարի 21-ին, ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեսակոնֆերանս կանցկացնի ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների հետ` COVID-19-ի դեմ պայքարը համակարգելու առնչությամբ», - գրել է նա: