«Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ». Լոնդոնում Covid-19-ով պայմանավորված` արտակարգ իրավիճակ է հայտարարվել

17:37 • 08.01.21

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել` երկրում կորոնավիրուսի համավարակի վտանգով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր ես Լոնդոնում արտակարգ իրավիճակ եմ հայտարարել: Լոնդոնի յուրաքանչյուր 30-րդ բնակիչն այժմ վարակված է կորոնավիրուսով: Եթե մենք անհապաղ քայլեր չձեռնարկենք, կարող են բազմաթիվ մարդիկ մահանալ»,- նշել է Խանը:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 2 մլն 889 հազար 419 է: Վիրուսի հետևանքով մահացել է 78 հազար 508 մարդ: