Իրադարձային
-ից
-ը
15:38 • 03.10.20Իրանի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին նախազգուշացրել է մարտերի ընթացքում իր տարածքի հարձակման անթույլատրելիության մասին«Հայտարարում ենք, որ հակամարտող երկրների կողմից մեր տարածքի վրա իրականացված ցանկացած հարձակում անընդունելի է, և լրջորեն զգուշացնում ենք, որ կողմերն անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս առնչությամբ»,- ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
14:47 • 03.10.20Վրաստանի ԱԱԽ-ն Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է Թբիլիսին որպես երկխոսության վերահաստատման վայր օգտագործելՎրացական կողմը ևս մեկ անգամ իրավիճակի բարելավման գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է մայրաքաղաք Թբիլիսին որպես երկխոսության վերահաստատման վայր օգտագործել:
14:42 • 03.10.20Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները, կոչ եմ անում միանալ Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը․ Արայիկ ՀարությունյանՏղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
14:31 • 03.10.20Հայկական զինուժը խոցում է հակառակորդի զրահատեխնիկան, հակառակորդի ստորաբաժանումը դիմում է նահանջի (տեսանյութ)Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարկել, որում երևում է, թե ինչպես է հայկական զինուժը խոցում հակառակորդի զրահատեխնիկան և ինչպես է …
14:05 • 03.10.20Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցել Թբիլիսիում«Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը:
13:49 • 03.10.20Արցախի նախագահի հետ ամեն ինչ կարգին է, նա իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը․ խոսնակ«Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»,-գրել է նա։
13:37 • 03.10.20Երևանի «Մուրացան» հիվանդանոցի տարածքում հայտնաբերված երկու օտարերկրացիները Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են, զբաղվում են բանվորական աշխատանքով. ԱԱԾ-ն պարզաբանում է տարածելՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և...
13:37 • 03.10.20«Սիրիացի գրոհայինները Վրաստանի տարածքով չեն տեղափոխվում Ադրբեջան». Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարՏեղեկությունն այն մասին, որ սիրիացի զինյալների խմբավորումները Թուրքիայից Վրաստանի միջով են տեղափոխվում Ադրբեջան, չեն համապատասխանում իրականությանը:
13:30 • 03.10.20ՊԲ-ին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը. ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել, մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ«Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- գրել է նա:
13:28 • 03.10.20Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր. Արծրուն Հովհաննիսյան (լուսանկարներ)Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
13:28 • 03.10.20Կալիֆոռնիայի սենատի հայկական օրենսդրական խումբը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հաձակում է իրականացրել Արցախի հանդեպ՝ գնդակոծելով մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը: Թուրքիան ակտիվ դերակատարություն ունի Ադրբեջանի ագրեսիային աջակցելու հարցում՝ մատակարարելով զենք և նույնիսկ վարձու գրոհայիններ տեղափոխելով:
13:19 • 03.10.20Մերժում ենք թուրքական ծագում ունեցող բոլոր ապրանքները. «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸՏեղեկացնենք, որ ընկերությունը կտրականապես հրաժարվել է թուրքական ծագման ապրանքանիշերից՝ կասեցնելով բոլոր ներկայիս պատվերները և ներմուծման գործընթացները:
13:15 • 03.10.20Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը դեպի Հայաստան և ԱդրբեջանԱԱԽ քարտուղար Վախթանգ Գոմելաուրին նշել է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման ֆոնին Վրաստանի կառավարությունը որոշել է արգելք սահմանել ռազմական նշանակության բեռների՝ դեպի Հայաստան և Ադրբեջան տեղափոխման համար անհրաժեշտ թույլտվության դրամադրման համար:
12:58 • 03.10.20Կան ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է հավաքագրել Հայաստանի դեմ պատերազմելու համար. The Jerusalem PostՎարձկանները միգուցե հավաքագրվել են շաբաթներ առաջ, սակայն պարզ չէ՝ ուղարկվել են, թե ոչ: Համենյան դեպս, համացանցի օգտատերերը պնդում են, որ պարզել են նրանց տեղակայման վայրը, մյուսները պնդում են, որ մի քանիսը սպանվել են:
12:49 • 03.10.20BBC-ի, SkyNews-ի և այլ օտարերկրյա լրատվամիջոցների լրագրողները գնդակոծության հետևանքով չեն կարողանում մեկնել Արցախ. ՌԻԱ ՆովոստիՄի խումբ օտարերկրյա լրագրողներ ճանապարհին վտանգավոր իրավիճակի պատճառով չեն կարողանում Հայաստանից Արցախ մեկնե Այս մասին ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը հայտնել է լրագրողներից մեկը«Մենք նախօրեին դուրս եկանք Ե
