Իրադարձային
-ից
-ը
19:34 • 06.08.20Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջուկային զենք ունենալն անբարոյական է անվանելՀռոմի Ֆրանցիսկոս պապը Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման 75-րդ տարելիցի օրը անբարոյական է անվանել միջուկային զենքի տիրապետումը և կոչ է արել հրաժարվել դրանից:
19:15 • 06.08.20Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական այցն է կատարել քրեակատարողական վարչությունԱյցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված մի խումբ անձանց հետ, հետաքրքրվել նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներով և բարձրացված հարցերի շուրջ տվել պարզաբանումներ:
18:59 • 06.08.20Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից․ վարչապետը որոշում է ստորագրելՂեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝…
18:52 • 06.08.20«Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակը սխալ է տեղադրված, վաղը կտեղափոխեն, այսօր Ամուլսարում ակցիան ավարտվեց (տեսանյութ)Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը երկու օր է հորդորում է հարցը քննարկել կառավարության հետ, սակայն չեն համաձայնում, և նշում են, որ վագոն-տնակի հետ կապված պահանջը կարճաժամկետ պահանջ է, իրենց հիմնական պահանջը հանքը չշահագործելն է:
18:25 • 06.08.20Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակին են միացել ևս 10 ազդեցիկ քաղաքական գործիչներ․ Արցախի ԱԳՆՆերկայումս Բարեկամության շրջանակին անդամակցում են 57 գործիչներ, այդ թվում՝ Ավստրալիայի Դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, նահանգային վարչապետ և նահանգային խորհրդի անդամներ
18:25 • 06.08.20Մակրոնն այցելել է Բեյրութ և վստահեցրել լիբանանցիներին, որ օգնությունը կհասնի ժողովրդին և չի հայտնվի «կոռումպացված ձեռքերում» (տեսանյութ)ֆրանսիացի առաջնորդին այցի առթիվ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ դնելուն»:
18:22 • 06.08.20Կառավարության դիմացից Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններՊաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:
18:20 • 06.08.20Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 19 միլիոնըՕգոստոսի 6-ի դրությամբ՝ նրանցից 712 212-ը մահացել են, 12 210 428-ը՝ ապաքինվել: Ներկա պահին ակտիվ վարակակիր է համարվում 6 103 998 մարդ:
18:10 • 06.08.20Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 157-իԻշխանությունները նշում են, որ մահվան ցուցանիշը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
17:58 • 06.08.20Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերն այս տարի ավելացել են 40 տոկոսով․ դատախազություն2020թ. առաջին կիսամյակում Արագածոտնի մարզի դատախազությունից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ՝ 5 անձի վերաբերյալ, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում դատարան քրեական գործեր չեն ուղարկվել:
17:54 • 06.08.20Մուամմար Քադաֆիի հարազատները պահանջել են իրենց վերադարձնել նախկին առաջնորդի մարմինըԱդ-Դամը կարծում է, որ Քադաֆիի կողմնակիցների մարմինները նույնպես պետք է վերադարձվեն իրենց հարազատներին, իսկ նախկին առաջնորդի համախոհներին պետք է թույլ տան երկիր վերադառնալ։ Նա ընդգծել է, որ հազարավոր մարդիկ ստիպված են արտասահմանում ապրել, քանի որ...
17:50 • 06.08.20Տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր․ ՔՏՀԱ տեսչական մարմինԿորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ շարունակվում են։
17:45 • 06.08.20Լեհաստանում համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական ամենամեծ ցուցանիշն է գրանցվելԼեհաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսից ամենաշատը տուժած 19 շրջաններում սահմանափակումների վերականգնման մասին:
17:41 • 06.08.20Խախտումների բնույթը կրկնվում է՝ գրանցամատյանների թերի լրացում, աղբամանների բացակայություն, ախտահանիչ միջոցների ոչ բավարար քանակ, դիմակների ոչ պատշաճ կրում․ ՍԱՏՄՄարզերում ևս պատկերն ավելի բարվոք է եղել. նախկինում հայտնաբերված թերացումների համեմատ՝ այսօր արձանագրվել են նվազագույն քանակի խախտումներ:
17:33 • 06.08.20Եգիպտոսի հանգստավայրի օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել (լուսանկար)Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երկտեղանոց գերթեթև ինքնաթիռը վայրէջք կատարելու փորձի ժամանակ բախվել է թռիչքուղուն։
