Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի մայրաքաղաքում երեքշաբթի տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 157-ի: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Բացի այդ, 5000 մարդ վիրավորվել է: Իշխանությունները նշում են, որ մահվան ցուցանիշը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Նախօրեին հաղորդվել էր 135 զոհի մասին: Մահացածների թվում վերջին տվյալների համաձայն Լիբանանի 11 հայ բնակիչ կա, որոնք պայթյունի պահին գտնվել են մայրաքաղաքում: 250 հայ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Ավելի քան 300 000 բնակիչ տեղահանվել է տներից: Բազմաթիվ շենքեր ավերվել են, որոնց փլատակների տակ մարդիկ կարող են մնացած լինել:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի մոտ հզոր պայթյուն է որոտացել օգոստոսի 4-ին: Ավերածության է ենթարկվել քաղաքի մեզ մասը, տուժել է բիզնեսի յուրաքանչյուր ճյուղ:










