Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջուկային զենք ունենալն անբարոյական է անվանել

19:34 • 06.08.20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման 75-րդ տարելիցի օրը անբարոյական է անվանել միջուկային զենքի տիրապետումը և կոչ է արել հրաժարվել դրանից: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

«Աշխարհի բարգավաճման համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը հրաժարվի զենքից, հատկապես այնպիսի հզոր և կործանարար զենքից, ինչպիսին միջուկայինն է, որը կարող է կաթվածահար անել և կործանել քաղաքներ ու ամբողջական երկրներ: Ատոմային էներգիայի օգտագործումը ռազմական նպատակներով անբարոյական է, ինչպես և միջուկային զենքի տիրապետելը», - ասվում է քահանայապետի ուղերձում:

2019 թվականի նոյեմբերին Ֆրանցիսկոս պապն առաքելական ուղևորություն էր կատարել Ճապոնիա, որտեղ այցելել էր Նագասակի և Հիրոսիմա:

1945 թվականի օգոստոսի 6-ին ճապոնական ՀՕՊ համակարգերը նկատեցին Հիրոսիմային մոտեցող ամերիկյան մարտական ինքնաթիռների խումբը, սակայն հրամանատարությունը որոշում կայացրեց չորսալ դրանք: Արդյունքում ամերիկյան B-29 ռմբակոծիչն անարգել անցավ քաղաքի վրայով և 4 տոննա կշռող ատոմային ռումբ նետեց:

Պայթյունի արձանագրված հզորությունը կազմել է 13 կիլոտոննա: Կործանման շառավիղը կազմել է 1.6 կմ, պայթյունի ալիքի շառավիղը՝ 20 կմ: Պայթյունի հետևանքով մեկ օրում տարբեր գնահատականների համաձայն մահացել է 70-100 հազար մարդ: Տարեվերջին մահացածների թիվը հասել էր 140 000-ի: Քաղաքան ամբողջովին ջնջվել էր երկրի երեսից: