Լեհաստանում համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակման դեպքերի օրական ամենամեծ ցուցանիշն է գրանցվել

17:45 • 06.08.20

Լեհաստանում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր մեկ օրում ամենաշատ վարակման դեպքերն են գրանցվել` 726: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով rmf24.pl կայքին:

Լեհաստանում վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսից ամենաշատը տուժած 19 շրջաններում սահմանափակումների վերականգնման մասին:

Սահմանափակումները վերաբերում են դիմակներ պարտադիր դնելուն, հասարակական տրանսպորտի միայն կիսով չափ տարողունակությամբ աշխատելուն, ինչպես նաև միջոցառումների մասնակիցների թվի կրճատմանը:

Լեհաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 49 515 դեպք, վարակման հետևանքով մահացել է 1774 մարդ: