Իրադարձային
-ից
-ը
21:31 • 19.07.20Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը երկու շաբաթում նվազել է 13.7 տոկոսով. ИнтерфаксԸնդհանուր առմամբ, Ռուսաստանում վերջին մեկ օրում վարակվել է 6109 մարդ, որը նվազագույն ցուցանիշն է մայիսյան տոներից հետո
21:20 • 19.07.20Նանտի Սուրբ Պողոս Պետրոսի տաճարում հրդեհի բռնկման առնչությամբ 39-ամյա տղամարդ է ձերբակալվելՏաճարում բռնկման երեք օջախ էր հայտնաբերվել, սակայն ներխուժման հետքեր չէին նկատվել: Այժմ դիտարկվում է շենքի հրդեհման վարկածը
21:03 • 19.07.20Խաղաղության նախապատրաստելու կոչեր անողները պատասխանատվություն են ստանձնում կողմերին ռազմական գործողություններից զերծ պահելու կամ նրանց բանակցությունների սեղան վերադարձնելու համար. Տիգրան Աբրահամյան«Իսկ միջնորդների միակ հիշվող ձևակերպումը վերջին հայտարարություններում նրանց՝ համավարակի պատճառով տարածաշրջանային այցը չկատարելու վերաբերյալ ափսոսանքն է»
20:42 • 19.07.20Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան փլուզել է բնակելի տան քարե պարիսպն ու կողաշրջվել. Shamshyan.comՎթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն
20:35 • 19.07.20Զորավարժությունների ժամանակ ձուկը «հարվածել է» Մոլդովայի պաշտպանության նախարարի դեմքին«Ես ձկնորսության մեծ երկրպագու չեմ, բայց բոլոր ձկնորսներին նման հաջողություն եմ մաղթում, ինչպիսին այսօր ես ունեցա՝ ինքս դրան սպասելով»,- տեսանյութին կից գրել է քաղաքական գործիչը
20:09 • 19.07.20ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել Ադրբեջանով անցնող միջազգային ընկերությունների նավթամուղների և գազամուղների անվտանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում. Արծրուն Հովհաննիսյան«ՀՀ զիված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն»
19:57 • 19.07.20Թրամփը «խուճապարար» է անվանել երկրի գլխավոր համաճարակաբանին«Նա փոքր-ինչ խուճապարար է: Ամեն ինչ կարգին է»,- ասել է Թրամփը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի ընդունում իր հասցեին հնչող քննադատությունները կորոնավիրուսի դեմ պայքարի առնչությամբ
19:43 • 19.07.20Հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին, խոսել ենք համայնքապետերի հետ, որ դպրոցներում ապաստարանները պատշաճ պատրաստվածություն ունենան. Արայիկ Հարությունյան«Եթե հնարավարություն ունենանք առկա դասընթացները սկսել, պատրաստ լինենք ապաստարանների առումով, որպեսզի ռազմական սրման կամ հրետակոծության ժամանակ կարողանանք մեր երեխաներին տեղափոխել այդ ապաստարանները»
19:25 • 19.07.20Կյանքը վերադարձել է, մարդիկ անցել են բնականոն կյանքի. Տավուշի մարզպետՄարզպետն ասել է, որ այսօր Մովսեսում մասնակցել են պսակադրության
19:14 • 19.07.20Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են, որ «Ֆուդ Սիթի» շուկայում հայկական ապրանքների հետ կապված խնդիրները կարգավորվել ենՄոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է «Ֆուդ Սիթի» շուկայում ստեղծված իրավիճակը՝ կապված հայկական ապրանքների արգելքի հետ
18:02 • 19.07.20Արծրուն Հովհաննիսյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ճեպազրույցը (տեսանյութ)Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում Արծրուն Հովհաննիսյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ճեպազրույցը։
17:46 • 19.07.20Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց մեծ թվով հայեր բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (տեսանյութ)Դեսպանատան դիմաց ոստիկանական ուժեր կան: Հավաքվածների ձեռքերին Հայաստանի դրոշներն ու պաստառներն են: Նրանք երգել են նաև ՀՀ հիմնը:
17:31 • 19.07.20Հնդկաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն մեկօրյա ցուցանիշը համաճարակի սկզբից ի վերԱսիական երկրի ամենատուժած նահանգը Մահարաշտրան է, որի կազմում ընդգրկված է ֆինանսական մայրաքաղաք Մումբայը: Այստեղ արձանագրվել է վարակման 300 937 դեպ, մահվան՝ 11 596:
17:23 • 19.07.20Սևանա լճում մոտորանավակը բախվել է քարին․ կա տուժածՍյուզաննա Բ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:
15:37 • 19.07.20«Այսօր մեր հայերի տոնն է` Վարդավառը». Կարո Փայլանի շնորհավորանքը վարդավառի կապակցությամբԹուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ազգին Վարդավառի կապակցությամբ:
