Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան փլուզել է բնակելի տան քարե պարիսպն ու կողաշրջվել. Shamshyan.com

20:42 • 19.07.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 08:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Ա. Չ.-ն իր վարած Mitsubishi Pajero ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի 27-րդ փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, փլուզել այն և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: