Զորավարժությունների ժամանակ ձուկը «հարվածել է» Մոլդովայի պաշտպանության նախարարի դեմքին
Մոլդովայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Պինզարը զորավարժությունների ժամանակ զավեշտալի իրավճակում է հայտնվել:
Ինչպես գրում է Корреспондент-ը, ջրամբարից դուրս ցատկած ձուկը հարվածել է նախարարի դեմքին, այնուհետև ընկել զրահամեքենայի մեջ: Կատարվածի տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախարարը:
Հոլովակում երևում է, թե ինչպես է Պինզարը երթևեկում ջրային զրահամեքենայով, և այդ պահին ձկներ են դուրս ցատկում ջրից: Դրանցից մեկը, ջրից դուրս գալով, ընթացել է ուղիղ նախարարի դեմքի ուղղությամբ և հարված հասցրել, որից հետո ընկել է մեքենայի բաց տանիքով ներս:
«Ես ձկնորսության մեծ երկրպագու չեմ, բայց բոլոր ձկնորսներին նման հաջողություն եմ մաղթում, ինչպիսին այսօր ես ունեցա՝ ինքս դրան սպասելով»,- տեսանյութին կից գրել է քաղաքական գործիչը:










