Թրամփը «խուճապարար» է անվանել երկրի գլխավոր համաճարակաբանին

19:57 • 19.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խուճապարար» է անվանել ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ղեկավար Էնթոնի Ֆաուչիին՝ հավելելով, որ իրենց միջև հարաբերություններն, այնուամենայնիվ, լավն են: Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նա փոքր-ինչ խուճապարար է: Ամեն ինչ կարգին է»,- ասել է Թրամփը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի ընդունում իր հասցեին հնչող քննադատությունները կորոնավիրուսի դեմ պայքարի առնչությամբ:

Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ում հիվանդության տարածման ռեկորդային աճը բացատրվում է «աշխարհում թեստավորման լավագույն համակարգով», իսկ հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը տարբեր նահանգներում տաբերվում է նաhանգապետերի աշխատանքի արդյունավետությունից ելնելով:

ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3.8 մլն մարդ, որից 142 881-ը մահացել են: