Նանտի Սուրբ Պողոս Պետրոսի տաճարում հրդեհի բռնկման առնչությամբ 39-ամյա տղամարդ է ձերբակալվել

21:20 • 19.07.20

Ֆրանսիայի Նանտ քաղաքի Սուրբ Պողոս Պետրոսի տաճարում բռնկված հրդեհի պատճառների հետաքննության շրջանակներում 39-ամյա տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին:

Աղբյուրի տվյալներով՝ ձերբակալված տղամարդը տաճարում աշխատելիս է եղել որպես կամավոր: Հրդեհից մեկ օր առաջ նա պետք է կողպեր շենքի մուտքը: Դատախազությունն ընդգծում է, որ տղամարդուն ձերբակալել են ստուգումներ իրականացնելիս:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկում, որի հետևանքով անգին մասունքներ են ոչնչացվել, ավերվել է երգեհոնը և արևելյան ճակատամասի ապակենկարը:

Տաճարում բռնկման երեք օջախ էր հայտնաբերվել, սակայն ներխուժման հետքեր չէին նկատվել: Այժմ դիտարկվում է շենքի հրդեհման վարկածը:

Նանտի տաճարը կացուցվել է 1434-1891 թվականներին: Այն ընդամենը վեց մետրով է ցածր Փարիզի Աստվածամոր տաճարից, որում հրդեհ էր բռնկվել անցած տարվա ապրիլին: