Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց մեծ թվով հայեր բողոքի ակցիա են արել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (տեսանյութ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում մեծ թվով հայեր:
Արթուր Արզոյան անունով օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ երևում է, որ ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ալիև, ահաբեկիչ», «Արցախը մերն է», և դժգոհում են Ադրբեջանի ագրեսիայի դեմ:
Դեսպանատան դիմաց ոստիկանական ուժեր կան: Հավաքվածների ձեռքերին Հայաստանի դրոշներն ու պաստառներն են: Նրանք երգել են նաև ՀՀ հիմնը:










