Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը երկու շաբաթում նվազել է 13.7 տոկոսով. Интерфакс

21:31 • 19.07.20

Մոսկվայում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի ցուցանիշը նվազում է: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ մեջբերելով կորոնովիրուսի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբի տվյալները:

Ըստ շտաբի տվյալների՝ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 591 դեպք է գրանցել: Նոր դեպքերի թիվը 13.7 տոկոսվ ավելի քիչ է, քան երկու շաբաթ առաջ:

Նշվում է, որ վարակվողների 51.6 տոկոսը 18-45 տարեկան մարդիկ են, ևս 27.9 տոկոսը՝ 46-65 տարեկան, իսկ 8.5 տոկոսը՝ 66-79, ևս 3.7 տոկոսի տարիքը գերազանցում է 80-ը: Նոր հիվանդների 8.3 տոկոսը երեխաներ են: Բոլոր հիվանդներն ու նրանց հետ շփում ունեցած մարդիկ գտնվում են բժշկական վերահսկողության տակ:  

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վերջին մեկ օրում վարակվել է 6109 մարդ, որը նվազագույն ցուցանիշն է մայիսյան տոներից հետո: Վերջին 24 ժամում մահացել է 95 մարդ՝ մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 12 342-ի: Համաճարակի ողջ ընթացքում ՌԴ-ում արձանագրվել է վարակման 771 546 դեպք: