Իրադարձային
-ից
-ը
17:11 • 24.06.20Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր. տեսահամաժողովի ընթացքում այսօր քննարկվել են դրա իրականացմանը վերաբերող հարցերՏեսահամաժողովի ընթացքում ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ֆինանսավորման համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է: Քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հետագա քայլերը:
17:07 • 24.06.20Դանիել Իոաննիսյանը դիմել է Ոստիկանություն՝ դիմակ չկրելու պատճառով իրեն տուգանելու համար. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվելTert.am-ի հետ զրույցում Իոաննիսյանը հաստատեց, որ Ոստիկանություն է դիմել, որպեսզի իրեն տուգանեն, վարչական իրավախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել
17:04 • 24.06.2019․5 մլն դրամ աշխատավարձ ԱՆ-ից և ՊԵԿ-ից․ Ռուստամ Բադասյանի 2019 թվականի հայտարարագիրըԱրդարադատության նախարարն անշարժ գույք չունի։
17:03 • 24.06.20Բարձրահարկեր պետք է կառուցվեն ճիշտ տեղում․ Արսեն Կարապետյանը՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նախագծի մասինՄի կողմը ասում է՝ կանաչը, տարածքը, հանգստությունը, մյուս կողմը ասում է՝ ներդրումները, տնտեսությունը, աշխատատեղերը, զարգացումները և երկուսի մեջտեղը մենք ենք…
16:49 • 24.06.20Մալդիվյան կղզիները հուլիսի 15-ից կբացվեն օտարերկրյա զբոսաշրջիկների համարՆշվում է, որ զբոսաշրջիկների ժամանումը երկիր խրախուսվում է։ Հայտնի է, որ զբոսաշրջիկները կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստեր չեն հանձնելու, ինչպես նաև դրանց բացասական պատասխանով վկայականներ չեն տրամադրելու կղզի մուտք գործելու համար։
16:42 • 24.06.20Խիստ մտահոգված ենք ՍԴ-ին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ. ՍԴ դատավորների հայտարարությունըՍահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը
16:41 • 24.06.20Բուլղարիայում թունելի փլուզման հետևանքով մարդիկ են տուժել (լուսանկարներ)Թունելի շինարարությունն արժե մոտ 93 մլն եվրո։ Այն պետք է դառնա Բուլղարիայում ամենաերկար ավտոմոբիլային թունելը, որի երկարությունը կկազմի 2,2 կիլոմետր, որից 850 մետրն արդեն փորվել է: Թունելի կառուցման ավարտը նախատեսվում է 2021 թվականին։
16:25 • 24.06.20Ուկրաինայի Յարեմչե քաղաքում ճանապարհը հեղեղաջրերի հետևանքով փլուզվել է մարդկանց ոտքերի տակ (տեսանյութ)Կադրերում երևում է, թե ինչպես է երեխաների հետ մի կին ճանապարհի մի կետից առավել ապահով մաս անցնում, որից հետո նրանց կանգնած վայրում գետնի վրա ճաքեր են առաջանում, գետինը մասերի է բաժանվում և արդյունքում խոշոր փլուզում տեղի ունենում։
16:20 • 24.06.20Հրդեհ՝ Գայ գյուղի բենզալցակայանում․ 34-ամյա կինն այրվածքներով հոսպիտալացվել էՀունիսի 24-ին՝ ժամը 11։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող …
16:19 • 24.06.20Սահմանապահ Ոսկեպարում մի քանի փողոց ևս կլուսավորվի լուսադիոդային լուսարձակներովՍահմանապահ Ոսկեպարում 8 ամիս առաջ գործարկվել է լուսադիոդային (LED) լուսարձակներով գործող՝ արտաքին լուսավորության համակարգ: Տեղադրվել է 40 …
16:14 • 24.06.20Բացառվում է, որ քննություններն այլ երկրում կազմակերպենք. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)Առաջին հերթին մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ հնարավորություն ստեղծենք այլ երկրների մեր հայրենակից ուսանողների համար գալ Հայաստան և հանձնել ….
16:09 • 24.06.20Երբ քաղաքացիներն ուզում են ակտիվ լինել, չպետք է նստեն, իսկ քաղաքային իշխանությունն իրենց սպասարկի․ Հ․ Մարությանը՝ քաղաքացիների՝ հանրային լսումներին տեղյակ չլինելու մասինՄենք չենք կարող ամեն մեկի տուն գնալ ասել՝ այսպիս բան կա, գիտե՞ք թե չէ
15:59 • 24.06.20Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման օրերին դիակիզարաններում նկարահանումներ անելու համար ևս մեկ լրագրող է ձերբակալվել (լուսանկար)Լրագրողն ուղիղ հեռարձակումներ է ապահովել Twitter-ում և YouTube-ում՝ կարանտինային հիվանդանոցից, ինչպես նաև Ուհանի վարակաբանության ինստիտուտից, որտեղից, շատերի կարծիքով, տարածվել է կորոնավիրուսը։
15:57 • 24.06.20Մոսկվայում կովկասցի քրեական հեղինակությունների հանդիպման ժամանակ շուրջ 30 մարդ է ձերբակալվելՌԴ իրավապահ մարմինները Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Ալտուֆևսկոյե մայրուղու վրա քրեական հեղինակությունների ձերբակալման գործողություն են իրականացրել, որի շրջանակում շուրջ 30 մարդ է ձերբակալվել:
15:55 • 24.06.20Սյունիքի մարզում առկա է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 205 հաստատված դեպք, գրանցվել է 1 մահ. մարզպետարանՍյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մարզում կորոնավիրոսային հիվանդության տարածման պատկերը։
