Բուլղարիայում թունելի փլուզման հետևանքով մարդիկ են տուժել (լուսանկարներ)
Բուլղարիայի Ստրումա ավտոմայրուղու վրա կառուցվող «Ժելեզնիցա» թունելը մասամբ փլուզվել է, տուժել է երեք մարդ։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Կիրիլ Անանիևը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է tass.ru-ն։
«Երեք տուժած դուրս է բերվել փլատակների տակից և տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, զոհեր չկան»,-ասել է Անանիևը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում, հայտնել է շինարարական ընկերությունը:
Թունելի շինարարությունն արժե մոտ 93 մլն եվրո։ Այն պետք է դառնա Բուլղարիայում ամենաերկար ավտոմոբիլային թունելը, որի երկարությունը կկազմի 2,2 կիլոմետր, որից 850 մետրն արդեն փորվել է: Թունելի կառուցման ավարտը նախատեսվում է 2021 թվականին։












