Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման օրերին դիակիզարաններում նկարահանումներ անելու համար ևս մեկ լրագրող է ձերբակալվել (լուսանկար)

15:59 • 24.06.20

Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման օրերին ուղիղ եթերներ մտնելու համար ևս մեկ լրագրող է ձերբակալվել, գրում է The Sun-ը։

Հաղորդվում է, որ 40-ամյա լրագրող Չժան Չժանը, մասնավորապես, ձերբակալվել է Ուհանում գիշերային ժամերին անդադար աշխատող դիակիզարաններում նկարահանումներ անելու համար, ինչը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի զոհերի պաշտոնական թիվը։

Լրագրողն ուղիղ հեռարձակումներ է ապահովել Twitter-ում և YouTube-ում՝ կարանտինային հիվանդանոցից, ինչպես նաև Ուհանի վարակաբանության ինստիտուտից, որտեղից, շատերի կարծիքով, տարածվել է կորոնավիրուսը։

Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը մայիսի 14-ին նրան ձերբակալել է իր հյուրանոցային համարում․ նա մեղադրվում է «սադրանքի» համար։

«Խնդիրը, որին բախվում է մեր երկիրը, այն է, որ ամեն ինչ թաքցվում է»,- ասել է Չանն իր տեսանյութերից մեկում:

 Նշվում է, որ նա Չինաստանի իշխանությունների թիրախում հայտնված միակ լրագրողը չէ։

Journalist arrested for exposing Wuhan coronavirus 'cover-up ...