Բացառվում է, որ քննություններն այլ երկրում կազմակերպենք. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

16:14 • 24.06.20

Առաջին հերթին մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, որ հնարավորություն ստեղծենք այլ երկրների մեր հայրենակից ուսանողների համար գալ Հայաստան և հանձնել քննությունները: Գիտեք, որ կարանտինային իրավիճակ թե´ Վրաստանում, թե´ Հայաստանում, և մենք այդ լուծումների շրջանակներում պետք է կարողանանք ընթացք տալ այդ խնդրին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ խնդրի լուծման համար տարբերակներ կան, որոնցից մեկով՝ սեպտեմբերից օտար երկրներից այլ կարգով կարող են մասնակցել քննություններին: «Բայց էլի եմ ասում, որ աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես հնարավորություն ունենան դիմորդները քննությունը հանձնել հուլիսին, այսինքն՝ ընդհանուր հիմունքներով: Մնացած մանրամասները չբացեմ, բայց բացառվում է, որ մենք կազմակերպենք քննություններն այլ երկրում»:

Մանրամասները՝ տեսանյութում: