Ուկրաինայի Յարեմչե քաղաքում ճանապարհը հեղեղաջրերի հետևանքով փլուզվել է մարդկանց ոտքերի տակ (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի Յարեմչե քաղաքի ճանապարհներից մեկը հեղեղաջրերի հետևանքով փլվում մարդկանց ոտքերի տակ․ կատարվածի կադրերը հրապարակվել են «Наше Прикарпаття» ֆեյսբուքյան օգտահաշվում։
«Յարեմչե․ երբ գետինը փլուզվում է ոտքերիդ տակ»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։
Կադրերում երևում է, թե ինչպես է երեխաների հետ մի կին ճանապարհի մի կետից առավել ապահով մաս անցնում, որից հետո նրանց կանգնած վայրում գետնի վրա ճաքեր են առաջանում, գետինը մասերի է բաժանվում և արդյունքում խոշոր փլուզում տեղի ունենում։
Տեսանյութի վերջում փլուզման հետևանքով առաջացած անդունդի կադրերն են ցուցադրվում։










