Իրադարձային
-ից
-ը
15:27 • 26.05.20Իսպանիայի իշխանությունները սահմանների վերաբացման հարցում ԵՄ երկրների միասնական մոտեցում են ցանկանում«Մեզ մոտ (Եվրամիության երկրներում) սահմանափակումների չեղարկման տարբեր ամսաթվեր են, սակայն միանման մոտեցում ենք ցանկանում։ Ցանկանում ենք վստահ լինել, որ մարդկանց մուտքը մեր տարածք միայն ապահով երկրներից ենք թույլատրում»,- հայտարարել է Գոնսալեսը։
15:23 • 26.05.20Լևոն Մնացականյանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից. Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել (տեսանյութ)Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է Արցախի նոր ոստիկանապետին։ Այսօր Ա Հարությունյանը նշել էր, որ Արցախը կունենա ՊՎԾ և ՏԿԶ նախարարություն։
15:21 • 26.05.20Հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին. Վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվԲարձր եմ գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում մեր կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան…
15:15 • 26.05.20Հայտարարվել են Տ-5-32-Կաթնաջուր և Մ2-Նորավան շուրջ 10 կմ երկարությամբ ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներԱշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։
15:02 • 26.05.20Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը. Լիլիթ Մակունցը՝ Արցախում առանց դիմակի երդմնակալության արարողության մասնակցելու մասինԱյս պահին կարծում եմ՝ չարժե կենտրոնանալ, թե օրենքի, որ տառն ինչ է ասում, ՀՀ-ում կա արտակարգ դրություն, կան թվեր, որոնք մտահոգիչ են բոլորիս համար և բոլորիս ուշադրությունը պետք է սևեռված լինի հենց այդ հանգամանքի վրա։
15:01 • 26.05.20Ձախողելու և հաջողելու մասին այս պահին դեռ շատ վաղ է խոսել. Լիլիթ Մակունցը՝ վարակակիրների թվերի ավելացման մասինԱյն ինչի վրա պետք է կենտրոնանանք այն է, որ պետք է անել առավելագույնը, որպեսզի ՀՀ-ում վարակի թվերը նվազեն, տարածումը հնարավորինս կարողանանք նվազեցնել, որպեսզի հաջողության հասնենք։
14:57 • 26.05.20Առողջապահության նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ կորոնավիրուսի թեստերով․ ԱՆ խոսնակԹեստեր անելն ինքնանպատակ չէ, դրանք արվում են՝ ըստ անհրաժեշտության, բժշկի ցուցումով։
14:54 • 26.05.20Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի 58 երկիր հետաձգել է ընտրությունները. Le FigaroIDEA կազմակերպության գլխավոր տնօրեն Քևին Կասաս-Զամորայի խոսքով՝ նման գործողությունները մի շարք անցանկալի հետևանք կարող են ունենալ, օրինակ՝ ոչ կայուն ժողովրդավարության առաջնորդները կարող են օգտվել առիթից իրենց իշխանությունը պահելու համար։
14:19 • 26.05.20258 տարվա հնություն. Sotheby’s-ն աճուրդի կհանի աշխարհի ամենահին կոնյակներից մեկը (լուսանկարներ)«Շշի վիճակն իսկապես լավ է: Կոնյակը շատ քիչ է գոլորշացել: Հավանաբար, այն հարյուրամյակներ ի վեր պահպանել է համային հատկանիշները»,-նշել է Sotheby’s-ի՝ ալկոհոլային խմիչքների գծով մասնագետ Ջոնի Ֆոուլը:
14:09 • 26.05.20Թուրքական ոստիկանությունը մեծաքանակ թմրանյութ է կալանել, որը պատրաստվում էին Ադանայից Քաթար տեղափոխելՄարկոն արձագանքել է մի ծանրոցի, որում էլ ոստիկանները հայտնաբերել են հաբերն ու ևս 427 գրամ փոշիանման զանգված: Ծանրոցում նարգիլեի 3 փայտե տուփ է եղել, որոնց մեջ էլ թաքնված է եղել թմրանյութը:
14:00 • 26.05.20Կապանում ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, բայց դրանց լիարժեք գնահատականը կտրվի ծառայողական քննությունից հետո․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)Իմ դիտարկումներով՝ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած կապանյան իրադարձություններին։
13:33 • 26.05.20Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերըԴոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։
13:30 • 26.05.20ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով․ տեղումներ չեն լինիՀանրապետության տարածքում՝ մայիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
13:28 • 26.05.20Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպքԵրկրում մահացության նոր դեպք չի գրանցվել, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 մարդ:
13:24 • 26.05.20Երևանի փողոցներում երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին նախարարությունը որևէ տեղեկություն չունի. ովքեր տեղեկություն կամ փաստ ունեն, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին. ԿԳՄՍՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։
