Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք

13:28 • 26.05.20

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 732-ի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 11 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 536-ի:

Երկրում մահացության նոր դեպք չի գրանցվել, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 մարդ:

Վրաստանում 3076 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 300 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 603 715 է, մահացել է 348 219 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: