Միացյալ Նահանգների կառավարությունը որևէ պատճառ չունի կարծելու, որ Ջենսենի վերադարձը Nvidia որևէ uպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ

18:37 • 23.11.26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու Nvidia-ի որոշումը անվանել է «ճիշտ և արդարացված»:

«Միացյալ Նահանգների կառավարությունը որևէ պատճառ չունի կարծելու, որ Ջենսենի վերադարձը Nvidia որևէ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ NVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում։

Որոշումը կայացվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո։