258 տարվա հնություն. Sotheby’s-ն աճուրդի կհանի աշխարհի ամենահին կոնյակներից մեկը (լուսանկարներ)

14:19 • 26.05.20

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել աշխահում ամենահին կոնյակներից մեկը, որն ունի 258  տարվա վաղեմություն, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Gautier Cognac 1762-ի մասին է:

Աշխարհում այս կոնյակից ընդամենը երեք շիշ կա: Sotheby’s-ը վաճառելու է դրանցից մեկը: Առցանց աճուրդը սկսվել է մայիսի 14-ին և ավարտվելու է ամսի 28-ին:

Կոնյակը պահվել է ինքնությունը չբացահայտող ընտանիքի կողմից: Ըմպելիքով լի շիշը սերնդեսերունդ փոխանցվել է անտանիքի անդամներին և երբևէ չի բացվել: Դրա վրա պահպանվել է օրիգինալ պիտակը:

«Շշի վիճակն իսկապես լավ է: Կոնյակը շատ քիչ է գոլորշացել: Հավանաբար, այն հարյուրամյակներ ի վեր պահպանել է համային հատկանիշները»,-նշել է Sotheby’s-ի՝ ալկոհոլային խմիչքների գծով մասնագետ Ջոնի Ֆոուլը:

Ըստ մասնագետների՝ Gautier Cognac 1762-ը կվաճառվի մոտ 200 000 դոլարով: