Լևոն Մնացականյանն ազատվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնից. Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել (տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է Արցախի ոստիկանության պետ Լևոն Մնացականյան:
Այս մասին Արցախի ոստիկանությունում հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը, ով զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:
Ոստիկանության նորանշանակ պետին կշնորհվի ոստիկանության գեներալ-մայորի կոչում։










