Իրադարձային
-ից
-ը
17:03 • 10.04.20ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համարՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:48 • 10.04.20Մելանյա Թրամփը տեսաուղերձով կոչ է արել կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրել (լուսանկարներ, տեսանյութ)ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նոր տեսաուղերձով մարդկանց կոչ է արել կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրել, իսկ ավելի ուշ Twitter սոցկայքի իր էջում պաշտպանիչ դիմակով լուսանկար է հրապարակել...
16:40 • 10.04.20Կադիրովը ներողություն է խնդրել Ինգուշեթիայի հետ սահմանի մասին համաձայնագրի հակառակորդների հասցեին հնչեցրած հայհոյանքի համարԱպրիլի 9-ին Կադիրովն ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում շատ կտրուկ է արտահայտվել փաստաթուղթը քննադատողների մասին և հայհոյանք է հնչեցրել նրանց հասցեին (այն ինգուշների), որոնք համացանցում գրում են, թե իրենք եղբայր չեն չեչենների հետ:
16:14 • 10.04.20Միշուստինը կոչ է արել ապահովել ԵԱՏՄ-ին դեղամիջոցներով` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար«Պետք է հոգ տանել, որ «հնգյակի» պետություններն ամբողջովին ապահովված լինեն վարակի դեմ պայքարում անհրաժեշտ բոլոր տեսակի դեղամիջոցներով և բժշկական սարքավորումներով: Ընդլայնել կորոնավիրուսի թեստավորումը»,-ասել է Միշուստինը:
16:10 • 10.04.20Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուրջ լարվածությունը մեծանում է, և առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն. «Այլընտրանքային նախագծեր խումբ»Ցանկացած պահի Հայաստանի և աշխարհի հաղորդակցության միակ կապը կարող է մնալ ավիացիան։
15:51 • 10.04.20Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին բուժաշխատողներին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով կապահովի. Daily MailՔայլի Ջեները Beauty United բրենդի հետ միասին առողջապահության աշխատակիցներին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով կապահովի
15:51 • 10.04.20Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 230-ի, Իրանում` 68 192-իՎրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 230-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
15:33 • 10.04.20«Այս լքված վայրը մի ժամանակ 1001 եկեղեցիների քաղաք էր». National Geographic-ի անդրադարձը Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիին (լուսանկար)Անի քաղաքը Հայաստանի մայրաքաղաքն է դարձել 10-րդ դարում: Այն տուն դարձավ շուրջ 100 000 մարդու համար և այնքան հարուստ էր կրոնական շինություններով, որ շուտով հայտնի դարձավ որպես 1000 ու 1 եկեղեցիների քաղաք:
15:22 • 10.04.20Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ)Դիմակ ցանկալի է կրել ինչքան հնարավոր է շատ և տարբեր տեղեր, բայց թե որքան դա ձեզ կպաշտպանի կախված է լինելու ձեզանից:
15:11 • 10.04.20Հունաստանն իր օրինակով ցույց է տալիս՝ ինչպես է հարկավոր հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը. BloombergBloomberg-ն առանձնահատուկ ընդգծում է ստեղծված իրավիճակում երկրի վարչապետ Կրիակոս Միցոտակոսի դերակատարումը՝ նկատելով, որ Հունաստանի ղեկավարը միջազգային հարթակում դարձել է այսպես ասած «խելամտության ձայն»:
15:01 • 10.04.20Իշխանությունների ծրագիրը մեկ օրվա ընթացքում կյանքի է կոչվել՝ առանց կառուցապատման հետևանքով խցանումների առաջացման. Դավիթ Խաժակյանը՝ Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների խաչմերուկի վերաբերյալՆոր լուծումն ունի նաև խցանումների վերացման երաշխիքային ժամկետ՝ մինչև մայիս ամիսը։
14:28 • 10.04.20ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)Մենք պետք է վատագույնին պատրաստված լինենք, բայց ամեն ինչ անենք որ դրան չհասնենք:
14:26 • 10.04.20Հայաստանում քննարկվում է սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը. Սիսակ ԳաբրիելյանՆրա խոսքով՝ այս սահմանափակումները չեն գործում նաև ՀՀ-ում, և դա քաղաքացիներին հնարավորություն կտա ստանալ իրենց անհրաժեշտ դեղորայքը:
14:23 • 10.04.20Պյատիգորսկում քրոջն ու նրա երեխաներին պատանդ վերցրած Հովսեփը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին (տեսանյութ)Բնակարանում բարիկադավորված տղամարդը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին և պնդել է, որ իրեն զանգահարի ՌԴ նախագահը: Նա նաև կործանիչ է պահանջել, հայտնում է 5-րդ ալիքի կայքը:
14:21 • 10.04.20Աշտարակում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ․ վարորդը հոսպիտալացվել էԱպրիլի 10-ին, ժամը 12:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին․․․
