Իրադարձային
-ից
-ը
11:46 • 30.03.20Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքի ունեցած բժշկական միջոցները կբավականացնեն մեկ շաբաթ․ Նյու Յորքի քաղաքապետ. CNNՆյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն հայտարարել է, որ քաղաքին բժշկական միջոցները մեկ շաբաթ կբավականացնեն, հայտնում է CNN լրատվականը։
11:37 • 30.03.20Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չդիահերձելԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը, որով առաջարկվում․․․
11:31 • 30.03.20Ռուսաստանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակներից կորոնավիրուսի թեստ են վերցրել և չափել նրանց մարմնի ջերմաստիճանըԽաղին մասնակցում էր «Ադամանդե բու»-ի մրցանակակիր, խաղի մագիստրոս Անդրեյ Կոզլովի թիմը: Խաղավար Բորիս Կրյուկն ընդգծել է, որ կեսօրին թիմի բոլոր անդամներից և սրահում գտնվող անձանցից կորոնավիրուսի թեստ է վերցվել:
11:19 • 30.03.20«Ես թագուհու մեծ երկրպագուն եմ, բայց...»․ Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարիի և կնոջ անվտանգության ծախսերը, Սասեքսներն արձագանքել ենԻ պատասխան Թրամփի գրառմանը՝ Սասեքսի դուքսի և դքսուհու պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա ընտանիքի անդամները մտադիր չեն ԱՄՆ իշխանություններից պահանջել ապահովել նրանց անվտանգության ծախսերը։
11:18 • 30.03.20«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ․ՊՎԾՀիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները:
11:08 • 30.03.20ԱՄՆ-ում մի կնոջ սպանած հանցագործը դուրս է եկել բանտից և 23 տարի անց սպանել նրա դստերըՀանցագործի մարմինը գտել են և պարզել նրա ինքնությունը: Սպանությունը կատարողը Թրևիս Լյուիսն է եղել, որը 1996 թվականին սպանել էր Մարթայի ոչ հարազատ եղբորը` բլյուզ երաժիշտ Լի Բեյքերին և մորը` Սալի Սնոուդեն-Մակքեյին, որոնք բռնացրել էին նրան կողոպուտի ժամանակ:
11:01 • 30.03.20ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագիծը (տեսանյութ)ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ...
10:56 • 30.03.20Պարետատունն անկազմակերպ է․ Երևանից Արցախ մեկնող դիտորդներին չի ներկայացվում, թե ինչ ստուգումներ են արվելու․ «Մեդիա պաշտպան»Ի դեպ, հանրային հեռուստաընկերությունն երեկ կիրակնօրյա թողարկմանը 7 րոպեն գերազանցող ռեպորտաժ էր ներկայացրել Արցախից, որտեղ, այսպես ասած, խոսվում էր ամեն ինչից, բացի այս կարևոր հարցերից, որոնք այս օրերին քննարկվում են լրագրողների շրջանում:
10:47 • 30.03.20Ալբանիայի բնակիչները փողոց դուրս գալու համար պետք է sms հաղորդագրության տեսքով թույլտվություն ստանան. korrespondent.net«Ուշադրություն դարձրե՛ք, որ տնից դուրս գալու թույլտվություն կստանաք պատասխան հաղորդագրության տեսքով (սպասման ժամանակը՝ մինչև 24 ժամ)։ Թույլտվությունը մի ժամ ուժի մեջ կլինի։ Դրա համար կարելի է դիմել միայն 05։00–ից մինչև 13։00-ն փողոցում գտնվելու թույլատրելի ժամանակահատվածում...
10:34 • 30.03.20ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից. Թրամփ. Newsweek«Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ընդգծել Է Թրամփը:
10:23 • 30.03.20Սթիվեն Քինգն ԱՄՆ իշխանություններին քննադատել է կորոնավիրուսի համավարակին «անլուրջ» վերաբերվելու համարԱմերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը նշել է, որ մինչև այժմ չի կարողանում հասկանալ, թե ինչու երկրի իշխանությունները չէին կանխատեսել համավարակը և դրա համար որևէ պատշաճ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել, գրում է The Guardian պարբերականը։
10:12 • 30.03.20Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը 100 000-ի սահմանում պահելը «հաջողված գործ կլինի». CNN«Մտածեք այդ թվի մասին՝ 2,2 մլն մարդ կարող էր զոհվել, եթե մենք ոչինչ չանեինք», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։
10:01 • 30.03.20Երևան-Սևան ավտոճանապարհին «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և սահել ձորըՄարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում․․․
09:58 • 30.03.20Չիկագոյում 65 տարի միասին ապրած ամուսինները նույն օրը մահացել են կորոնավիրուսիցԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի բնակիչ ամուսինները, միասին 65 տարվա ամուսնական կյանքից հետո կորոնավիրուսի պատճառով մահացել են մի քանի ժամի տարբերությամբ:
09:42 • 30.03.20Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. երկրի առողջապահության նախարարՔոջայի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 815 նոր դեպք, 23 մարդ մահացել է, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9217-ի, մահվան ելքերով դեպքերի թիվը` 131-ի:
