Չիկագոյում 65 տարի միասին ապրած ամուսինները նույն օրը մահացել են կորոնավիրուսից
ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում բնակվող ամուսինները 65 տարվա համատեղ կյանքից հետո կորոնավիրուսի պատճառով մահացել են մի քանի ժամի տարբերությամբ: Այս մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է նրանց թոռը` Սթիվեն Նեշը:
Վերջինս նշել է, որ զույգն ուներ 6 երեխա և 18 թոռ:
Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսից մահվան դեպքերի 80%-ը բաժին է հասնում 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից 33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։
Two beautiful souls that loved each other through 65+yrs of marriage, 6 kids, 18 grandkids, and an enduring relationship with Christ. RIP Bea and Papa pic.twitter.com/3xYzmQjiCa
— Steven Nash (@nashsteviej) March 25, 2020










