Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չդիահերձել
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
Արտահերթ նիստի օրակարգում է նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հրատապությունը, ըստ հիմնական զեկուցող արդարադտության նախարար Ռուստամ Բադասյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահացած մարդկանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն համապատասխանում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:
«Հաշվի առնելով այն, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման ընթացքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է ըստ բժշկական փստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքերում չիրակնացնել հերձում, ինչն էլ վկայում է բնակչության բժշկական օգնության և սպասարրկման մասին օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին»,- հայտարարեց նախարարը:










