Իրադարձային
-ից
-ը
21:08 • 24.03.20ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունըՄասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա
21:05 • 24.03.20ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է հանրային ծառայության իրականացումը․ չեն աշխատի նաև պետական մարմինների սպասարկման գրասենյակները․ Սուրեն Քրմոյան (տեսանյութ)Սուրեն Քրմոյանի խոսքով՝ չեն գործելու նաև պետական մարմինների սպասարկման գրասենյակները։ Քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ՝ ծառայություններ ստանալու նպատակով։
20:57 • 24.03.20ՀՀ ԱԱԾ-ն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունման գործընթացը«Հորդորում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»...
20:50 • 24.03.20Տանից դուրս գալիս՝ անձը պարտադիր պետք է ունենա համապատասխան թերթիկԸստ այդմ՝ տանից դուրս գալիս պարտադիր պետք ունենալ լրացված թերթիկ, որի մեջ պետք է ներառված լինեն անձի անուն, ազգանուն, հայրանուն, ելքի ժամ, ելքի հասցե, այցելության վայրի հասցե և անվանում, այցելության նպատակ և վերադարձի ակնկալվող ժամ։
20:39 • 24.03.20Առողջացումով հիվանդանոցներից դուրս է գրվել կորոնավիրուսով նախկինում վարակված 4 քաղաքացի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Մենք քայլ առ քայլ հաղթահարում ենք կորոնավիրուսը: Առողջություն եմ մաղթում բոլոր մեր վարակված քաղաքացիներին, համբերություն եմ մաղթում բոլոր մեր մեկուսացված, ինքնամեկուսացված մեր քաղաքացիներին»,-ասաց նա:
20:17 • 24.03.20Խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները. ոստիկանության կոչը (տեսանյութ)Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար...
20:05 • 24.03.20Մաքսիմալ լրջությամբ վերաբերվեք սահմանափակումներին, սպառնալիքներին․ 2 հոգուց ավելի խմբերով մի հավաքվեք անգամ բակերում, զրուցարաններում․ Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը, առավոտյան ժամը 10։00-12։00 կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Այս մասին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
20:00 • 24.03.20Այսօր ժամը 23:00-ից ՀՀ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը․ բացառիկ դեպքերում տանից դուրս գալուց քաղաքացիները պետք է լրացնեն տեղաշարժման թերթիկ․ Սուրեն Քրմոյան (տեսանյութ)Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի ասուլիսը:
19:57 • 24.03.20Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել. պարետՈրոշմամբ ամրագրված սահմանափակումների պահպանումը պետք է ապահովեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը։
19:45 • 24.03.20Փողոցում գտնվող քաղաքացին պետք է ունենա անձնագիր, բացատրի, թե ուր է գնում և այդ պատճառը պետք է լինի կենսական անհրաժեշտության. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։ Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։ Այս մասին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
19:37 • 24.03.20Լև Լեշչենկոն կորոնավիրուսի կասկածանքով կնոջ հետ հոսպիտալացվել էԵրգչի ընտանիքը հոսպիտալացվել է մի քանի օր առաջ, երբ Լեշչենկոն շտապ օգնություն էր կանչել տուն:
19:26 • 24.03.20Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 14 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 249 է, մեկ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր էՀիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր, որ հաստատված 235 դեպքից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է:
19:24 • 24.03.20Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել․ համապատասխան բուժհաստատությունում կա 3 մեկուսացված քաղաքացի․ ԱՀ ԱՆՄիաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության:
19:16 • 24.03.20ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը ՀՀ ԱԽ քարտուղարին ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրադրությունըՀանդիպման մեկնարկին, որին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ջալալ Հարությունյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
19:02 • 24.03.20Երևանի արտադրամասում գրանցված կորոնավիրուսի դեպքը մեզ համար անկառավարելի զարգացում է ունեցել. վարակի դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել ու լուսանկար հրապարակել՝ նշելով, որ քննարկում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր սահմանափակումների պայմաններում անելիքները:
