Տանից դուրս գալիս՝ անձը պարտադիր պետք է ունենա համապատասխան թերթիկ

20:50 • 24.03.20

Այսօր՝ մարտի 24-ին, ընդունվեց որոշում, համաձայն որի խստացվում է արտակարգ դրությունը։

Ըստ այդմ՝ տանից դուրս գալիս պարտադիր պետք ունենալ լրացված թերթիկ, որի մեջ պետք է ներառված լինեն անձի անուն, ազգանուն, հայրանուն, ելքի ժամ, ելքի հասցե, այցելության վայրի հասցե և անվանում, այցելության նպատակ և վերադարձի ակնկալվող ժամ։

Տեղաշարժման թերթիկները քաղաքացիները կարող են տպել covid19.am կայքից: Այն կարող է լրացված լինել նաև ձեռագիր։