Լև Լեշչենկոն կորոնավիրուսի կասկածանքով կնոջ հետ հոսպիտալացվել է
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լև Լեշչենկոն և նրա կինը՝ Իրինան, կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել են մոսկովյան բուժկենտրոններից մեկը: Այս մասին տեղեկացնում Московский комсомолец պարբերականը:
Աղբյուրը հայտնում է, որ երգչի ընտանիքը հոսպիտալացվել է մի քանի օր առաջ, երբ Լեշչենկոն շտապ օգնություն էր կանչել տուն: Բժիշկները նրա մոտ երկկողմ թոքաբորբ էին ախտորոշել, սակայն կանխարգելիչ նպատակներով որոշել էին հոսպիտալացնել: Կորոնավիրուս դեռևս չի հայտնաբերվել ո՛չ երգչի, ո՛չ նրա կնոջ մոտ:
Հաղորդվում է նաև, որ հիվանդանոցում նրանց այցելել է երգիծաբան Վլադիմիր Վինոկուրը:










