Մաքսիմալ լրջությամբ վերաբերվեք սահմանափակումներին, սպառնալիքներին․ 2 հոգուց ավելի խմբերով մի հավաքվեք անգամ բակերում, զրուցարաններում․ Նիկոլ Փաշինյանը դիմել է քաղաքացիներին (տեսանյութ)
Սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը, առավոտյան ժամը 10։00-12։00 կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Այս մասին քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կոչ արեց մյուս բոլոր քաղաքացիներին այդ ժամերին խանութներից գնումներ չկատարել։
«Իմ կոչն ու խնդրանքն է բոլորիդ, մաքսիմալ լրջությամբ վերաբերվեք այս իրավիճակին, սպառնալիքներին, սահմանափակումներին։ Տնից դուրս եկեք միայն կենսական անհրաժեշտության դեպքում։ 2 հոգուց ավելի խմբերով մի հավաքվեք անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում։ Խստագույնս հետևեք պարետատան բոլոր հրահանգներին»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև հորդորեց տանը մնալու ընթացքում պահպանել հակահամաճարակային հիգիենայի կաննոները, հետևել առողջապահության նախարարության հրահանգներին։










