Խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները. ոստիկանության կոչը (տեսանյութ)

20:17 • 24.03.20

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես նաև մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝


- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: