Իրադարձային
-ից
-ը
22:11 • 02.02.20Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես են հատուկ հեղուկով ցողում չինական Ուհանից Ինդոնեզիա ժամանած ուղևորներին (տեսանյութ)Ինդոնեզական աղբյուրներում հեղուկը ներկայացվում է որպես անտիսեպտիկ միջոց:
21:50 • 02.02.20Երևանում փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածըՓետրվարի 2-ին, ժամը 16:18-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:
20:48 • 02.02.20Նեթանյահուն հանձնարարել է պատվաստանյութ ստեղծել կորոնավիրուսի դեմ և գործարան բացել դրա արտադրության համարՆեթանյահուն վստահեցրել է, որ կգործադրվեն բոլոր ջանքերն Իսրայելի քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:
20:38 • 02.02.20Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա վիրավորՓրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ:
20:32 • 02.02.20Ղազախստանում սև ձյուն է տեղացել (տեսանյութ)Տեղի բնակիչների խոսքով՝ նման արտասովոր երևույթի պատճառը տարածաշրջանում տիրող էկոլոգիական իրավիճակն է:
20:15 • 02.02.20Լոնդոնում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան վիրավորներ (տեսանյութ)Լոնդոնի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա:
20:00 • 02.02.20Երևանի Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին. կա զոհՍևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ:
19:37 • 02.02.20Կոտայքի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա նրան տեղափոխել հիվանդանոց. Shamshyan.comՎարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
19:28 • 02.02.20Չինաստանում 8 օրում կառուցված հիվանդանոցը վաղվանից կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդներինՆորագույն բուժհաստատության մակերեսը, որը նախատեսված է 1000 հիվանդի համար, կազմում է 33 900 քառ. մետր:
19:12 • 02.02.20ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված 240 բեռնատարՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ:
19:08 • 02.02.20Տավուշի մարզում «Նիվան» մխրճվել է КрАЗ-ի մեջ, կան վիրավորներ. Shamshyan.comՎիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Իջևանի հիվանդանոցի բժիշկները:
18:50 • 02.02.20ՃՈ աշխատակիցն ինձ վիրավորելու, քաշքշելու համար բոլորի ներկայությամբ ներողություն խնդրեց և ընդունեց իր սխալը. փաստաբան Հայկ ՀարությունյանՂանդիլյանը, ի պատիվ իրեն, ընդունեց, որ երեկ միջադեպը տեղի է ունեցել իր սխալի պատճառով, անհարկի նյարդայնացել է, որից հետո բոլորի ներկայությամբ ինձնից ներողություն խնդրեց:
18:31 • 02.02.20Ռուսաստանի երկու սահմանամերձ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսի պատճառովՆշվում է, որ մեկուսացման կենտրոնները՝ մարդկանց կարանտինային իրավիճակում պահելու համար արդեն գործում են Արտեմովսկի քաղաքային, ինչպես նաև Պոգրանիչնի և Օկտյաբրսկի շրջաններում:
18:19 • 02.02.20Ողբերգական դեպք` Վայոց Ձորի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 23-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել. Shamshyan.com24-ամյա Լևոն Մաչկալյանն իր վարած Ford Transit մակնիշի 35 QA 802 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին:
18:10 • 02.02.20Զոհված զինծառայողի հարազատներից ոչ ոք, երթի որևէ մասնակից ոստիկանություն բերման չի ենթարկվել, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Էդգար ՋանոյանՀարազատների հետ երթին մասնակիցներից մեկը Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ նման դեպք հայտնի չէ իրեն: Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև ոստիկանության լրատվության վարչությունից։
