Նեթանյահուն հանձնարարել է պատվաստանյութ ստեղծել կորոնավիրուսի դեմ և գործարան բացել դրա արտադրության համար

20:48 • 02.02.20

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտին և երկրի առողջապահության նախարարությանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել և գործարան բացել այն արտադրելու համար:

«Ես հանձնարարել եմ հնարավորինս արագ գործել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու և Իսրայելում դրա արտադրության համար գործարան բացելու համար»,- Նեթանյահուին մեջբերում է ТАСС գործակալությունը:

Նեթանյահուն վստահեցրել է, որ կգործադրվեն բոլոր ջանքերն Իսրայելի քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:

«Մենք փակել ենք օդային, ցամաքային և ծովային սահմանները Չինաստանից ժամանումների համար: Եթե մենք վարակված հրեաների գտնենք, կմեկուսացնենք և կաշխատենք նրանց հետ»,- ասել է երկրի վարչապետը:

Կիրակի տասնյակ իսրայելցիներ երկու չվերթով հայրենիք են վերադարձել Պեկինից: