Լոնդոնում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան վիրավորներ (տեսանյութ)

20:15 • 02.02.20

Լոնդոնի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդին:

«Զինված սպաները կրակել են տղամարդուն Ստրետհեմ շրջանում: Երկու մարդ դանակով վնասվածքներ է ստացել: Հանգամանքները պարզվում են»,- հաղորդվում է լոնդոնյան ոստիկանության պաշտոնական թվիթերյան էջում:

Ոստիկանությունում կարծում են, որ կատարվածն ահաբեկչական գործողությունների հետ է կապված: 

Բրիտանական Sky News հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, հայտնել է, որ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը կապ ունի իսլամիզմի հետ: