Երևանի Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին. կա զոհ

20:00 • 02.02.20

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պ. Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարոդ՝ Սլավիկ Հ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա կրպակին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերել ավտոմեքենայից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: