Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես են հատուկ հեղուկով ցողում չինական Ուհանից Ինդոնեզիա ժամանած ուղևորներին (տեսանյութ)

22:11 • 02.02.20

Ինդոնեզիայի Բաթամ քաղաքում չինական Ուհանից ժամանած ուղևորներին հատուկ հեղուկով են ցողում օդանավից իջնելիս: Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվել են համացանցում:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, փետրվարի 2-ին հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ինդոնեզական Batik Air ավիաընկերության ուղևորները զարմացել կատարվածից: Վայրէջքից հետո օդանավից իջնելիս նրանց հատուկ պաշտպանիչ համազգեստով մարդիկ են դիմավորել և «ալկոհոլ» (alcohol) բառը հնչեցնելով` նրանց վրա ինչ-որ հեղուկ են ցողել: Ինդոնեզական աղբյուրներում հեղուկը ներկայացվում է որպես անտիսեպտիկ միջոց:

Երկրի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Բաթամ ժամանած ուղևորները արգելափակված են եղել Ուհանում և Հուբեյ նահանգի այլ քաղաքներում՝ պայմանավորված տեղի տրանսպորտային երթևեկության դադարեցմամբ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով 305 մարդ է մահացել ողջ աշխարհում, վիրավորների թիվը գերազանցել է 14 000-ը: