Իրադարձային
-ից
-ը
17:06 • 02.01.20Խնդիրը միայն իմ որդու սպանությունը չէ, բանակում սարսափելի բաներ են տեղի ունենում, կաբինետներում նստած ոչ տեսնում են, ոչ լսում. հարցը սնունդը չէ, այլ բարոյահոգեբանական մթնոլորտը. Հայկազ Բարսեղյանի հայրԱրկադի Բարսեղյանի խոսքով՝ աղմկահարույց դատավարություններն ստվերել են գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, հիմա արդեն լրագրողներ էլ չեն մասնակցում դատական նիստերին:
16:42 • 02.01.20Օհանովի փողոցում գազային ատրճանակից օդ է կրակել և բերման ենթարկվել ոստիկանությունՊՊԾ գնդի ծառայողները Օհանովի փողոցից, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28, 21 և 49-ամյա երեք տղամարդու:
15:56 • 02.01.20Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհն ինքնամարվել էԴեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ:
15:40 • 02.01.20Այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է Փաշինյանին և նրա կնոջը. հետհեղափոխական Հայաստանում նորմալ է դարձել, երբ բանակում չծառայած անձը զինվորական համազգեստ է կրում. Գագիկ ՀամբարյանՀայաստանում, ինչպես տեսնում ենք, շատ նորմալ է դարձել, երբ բանակում չծառայած անձն, այս պարագայում վարչապետ Փաշինյանը և նրա կինը, զինվորական համազգեստ են կրում և նախկինում այդ արարքի համար նախկին իշխանությունների ներկայացուցիչներին հեգնող և քննադատողները հիմա ծպտուն չեն հանում:
15:09 • 02.01.20Ռուսաստանում 17-ամյա դեռահասն Ամանորի գիշերը մահացել է գերսառեցումիցՈրոնողական աշխատանքների արդյունքում պատանու մարմինը հայտնաբերել են գյուղից մեկուկես կիլոմետր հեռավորությամբ:
14:50 • 02.01.20Ուկրաինական քաղաքում ընկել է գլխավոր տոնածառըԴեպքի վայր են ժամանել պետական կոմունալ ծառայությունների ներկայացուցիչներն ու տոնածառն իր տեղը դրել:
14:29 • 02.01.20Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժածՄինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը՝ Արծրուն Ս.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ:
14:14 • 02.01.20Ինդոնեզիայում շարունակվում են հորդառատ անձրևները. ջրհեղեղի հետևանքով 21 մարդ է մահացել (լուսանկարներ)Ինդոնեզիայի Երկրաֆիզիկական գործակալությունը կանխատեսում է, որ ուժեղ անձրևներն ու հզոր քամին կշարունակվեն նաև հունվարի 2-ին:
13:56 • 02.01.20«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ. 10-ամյա տղայի մատն ամպուտացվել էԱմանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։
13:49 • 02.01.20Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. հունվարի 3-ին և 4-ին սպասվում են տեղումներԵրևան քաղաքում՝ հունվարի 2-ի ցերեկը, 5-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին և 4-ին սպասվում են տեղումներ:
13:21 • 02.01.20Բացահայտվել է Սարի թաղում տեղի ունեցած դանակահարությունըԺամը 00.50-ին 48-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:
13:15 • 02.01.20Հունվարի 1-ին հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար2019 թ. դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
12:49 • 02.01.20Նոր մանրամասներ՝ 38-ամյա վիրավոր պայմանագրային զինծառայողից. պարզվել է՝ ովքեր են եղել Mercedes-ում և ում կողմից է արձակվել կրակոցը. Shamshyan.comեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ Օհանյանին պատկանող Mercedes Viano մակնիշի ավտոմեքենան վարել է 39-ամյա Նարեկ Մելիքյանը։
12:37 • 02.01.20Հնդկաստանում հրդեհ է բռնկվել գործարանում. շենքի փլատակների տակ մարդիկ են մնացելՓրկարարական գործողությունների ժամանակ շենքում պայթյուն է տեղի ունեցել, որն էլ հանգեցրել է փլուզման:
12:12 • 02.01.20Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու եռանիվ մոտոցիկլը. բժիշկները պայքարում են 45-ամյա մոտոցիկլավարի կյանքի համար. Shamshyan.comՄասիսի հիվանդանոցի բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։
