Ուկրաինական քաղաքում ընկել է գլխավոր տոնածառը

14:50 • 02.01.20

Ուկրաինայի Խմելնիցկու մարզի Դունաևցի քաղաքում քամու ուժեղ պոռթկումների պատճառով ընկել է գլխավոր տոնածառը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ділові Дунаївці ֆեյսբուքյան էջը:

Մեկնաբանություններում քաղաքի բնակիչներն սկսել են քննադատել տեղի իշխանություններին եղևնու ոչ հուսալի մոնտաժման համար: Դեպքի վայր են ժամանել պետական կոմունալ ծառայությունների ներկայացուցիչներն ու տոնածառն իր տեղը դրել: