Հնդկաստանում հրդեհ է բռնկվել գործարանում. շենքի փլատակների տակ մարդիկ են մնացել
Դելիում գործարաններից մեկի շենքը փլուզվել է հրդեհի հետևանքով: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, մի քանի մարդ գտնվում են փլատակների տակ:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է հինգշաբթի առավոտյան: Փրկարարական գործողությունների ժամանակ շենքում պայթյուն է տեղի ունեցել, որն էլ հանգեցրել է փլուզման: Փլատակների տակ հայտնվածների թվում են նաև մի քանի հրշեջներ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում 35 հրշեջ մեքենա է աշխատում:










