Ինդոնեզիայում շարունակվում են հորդառատ անձրևները. ջրհեղեղի հետևանքով 21 մարդ է մահացել (լուսանկարներ)
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցող ջրհեղեղի և սողանքների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտնել է Ինդոնեզիայի հասարակական հարցերով նախարարը, մայրաքաղաքի և մոտակա քաղաքի մի մասը հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով, որոնք սկսվել են դեկտեմբերի 31-ին:
Միևնույն ժամանակ, Ինդոնեզիայի Երկրաֆիզիկական գործակալությունը կանխատեսում է, որ ուժեղ անձրևներն ու հզոր քամին կշարունակվեն նաև հունվարի 2-ին:














