Ռուսաստանում 17-ամյա դեռահասն Ամանորի գիշերը մահացել է գերսառեցումից
Ռուսաստանի Օմսկի մարզում 17-ամյա դեռահաս է մահացել սառելու հետևանքով: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը, տղան անհետացել էր Ամանորի գիշերը:
Հունվարի 1-ին ՔԿ վարչություն է դիմել Զալիվինո գյուղի բնակչուհին և հայտարարել, որ իր որդին տնից դուրս է եկել դեկտեմբերի 31-ին և չի վերադարձել:
Որոնողական աշխատանքների արդյունքում պատանու մարմինը հայտնաբերել են գյուղից մեկուկես կիլոմետր հեռավորությամբ:
Նախնական տվյալներով՝ դեռահասը մահացել է օրգանիզմի գերսառեցումից: Պարզվել է, որ Ամանորի գիշերը նա վերադառնալիս է եղել տուն, սակայն սխալմամբ հարևան բնակարանի զանգն է տվել: Երբ հարևանը բացել է դուռը, վերջինս դուրս է վազել փողոց և տուն չի վերադարձել, իսկ հեռախոսը մոռացած է եղել այն տանը, ուր հյուր էր գնացել:










