Իրադարձային
-ից
-ը
16:12 • 28.03.19Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 69 տարեկան. հարգանքի տուրք` Եռաբլուրում (տեսանյութ)1968 թ. դեռևս 18-ամյա Աշոտ Նավասարդյանը անդամագրվել է ընդհատակյա հակախորհրդային Ազգային միացյալ կուսակցության շարքերում: Առաջին անգամ ձերբակալվել է 1969թ. ամռանը:
16:04 • 28.03.19Գամբիայի նախկին նախագահը մոտ 1 մլրդ դոլար է գողացել նախքան երկրից փախչելըՆշվում է, որ 1 մլրդ դոլարի գողությունն իրականացվել է մի քանի տարվա ընթացքում. նախկին զինվորական Ջամեհը, որը հեղաշրջման արդյունքում իշխանության էր եկել 1994թ., 2017թ. պարտվել էր ընտրություններում ու ստիպված եղել փախուստի դիմել:
16:03 • 28.03.19Իսրայելի օդուժի՝ Հալեպին հասցված ավիահարվածից զոհվել է իրանցի 7 զինծառայող. SOHRԱվիահարվածի ժամանակ թիրախավորվել է ոչ միայն իրանական զենքի խոշոր պահեստ, այլև Իրանի ԶՈւ-ի՝ Հալեպի մոտակայքում գտնվող շտաբ-գրասենյակը:
15:50 • 28.03.19Դատավորին կաշառքը փոխանցվել է հանցակից փաստաբանի միջոցով. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում դատավորի ձերբակալության մասինԻրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին...
15:35 • 28.03.19Արամ Ա կաթողիկոսը մեկնում է Հալեպ՝ Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին վերաօծելուՍրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, որը կառուցվել է 15-րդ դարում, համարվում է Հալեպի հայ համայնքի ամենահին եկեղեցին:
15:34 • 28.03.19Նպաստների վճարման ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով. ՍոցապՀայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում` Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է
15:30 • 28.03.19Մեքսիկայում աղջիկը զոհվել է իր 18-ամյակի օրը՝ պարաշյուտով ցատկելու ժամանակ (տեսանյութ)Աղջիկը մարզչի՝ 34-ամյա Մաուրիսիո Գուտիերեսի հետ ցատկել է մոտ 400 մետր բարձրությունից, սակայն պարաշյուտը չի բացվել, և երկուսն էլ զոհվել են:
15:20 • 28.03.19Դաղստանում ձերբակալել են 2010թ. Մոսկվայի մետրոյում ահաբեկչական պայթյունների իրականացման համար կասկածվող անձին (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնության մեջ մտնող Դաղստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2010 թվականին Մոսկվայի մետրոյում երկու ահաբեկչական պայթյուն իրականացրած «Վահաբովի հանցավոր խմբավորման» անդամ...
14:59 • 28.03.19Ոստիկանությունը հերքում է. Ավշարի ալյուրի գործարանի աշխատակիցներին չեն ծեծել«Նման բան չի եղել, բայց եթե քաղաքացին պնդում է, որ իրեն ծեծել են, կարող է հաղորդում ներկայացնել և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն»
14:45 • 28.03.19Միջերկրական ծովում ներգաղթյալները գրավել են իրենց օգնության եկած առևտրային նավը. իրավիճակը վերահսկողության տակ է առել Մալթայի ԶՈւ-նՄալթայի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են առել Elhibru 1 առևտրային նավը, որը դուրս էր եկել Թուրքիայի նավահանգիստներից մեկից ու, ըստ նախնական տվյալների, Լիբիայի ափերի մոտ գրավվել է ներգաղթյալների մոտ 100 հոգանոց խմբի կողմից:
14:23 • 28.03.19Երևանում բացվեց Եվրոպայի հրապարակը. միջոցառմանը ներկա էր ԵԽԽՎ նախագահըՄիջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «Եվրոպայի հրապարակի» վկայագիրը հանձնեց ԵԽԽՎ նախագահին՝ ազդարարելով հրապարակի բացումը:
14:21 • 28.03.19Շիրակի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալ. Shamshyan.comՈստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Արամայիս Գրիգորյանն է, որն, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին ի վիճակի չի կատարվածի մասին բացատրություններ տալ։
13:59 • 28.03.19Վրաստանի գյուղերից մեկում ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրելԲողոքի ցույցն ուղղված է եղել արոտավայրերը մասնավոր անձանց վաճառելու դեմ: Ցուցարարները հայտարարել են, որ իրենց եկամտի միակ աղբյուրն ընտանի կենդանիներն են, իսկ դրանց արոտավայրի համար այլընտրանքային դաշտեր չկան:
13:20 • 28.03.19ԱՄՆ-ում անհայտ անձը փողոցում կրակ է բացել, կան զոհեր (լուսանկարներ)Տղամարդը անկանոն կերպով կրակել է ավտոմեքենաներում և ավտոբուսում գտնվող մարդկանց ուղղությամբ, ինչից հետո առևանգել է մոտակայքում կայանած մեքենան, սակայն փախուստի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի:
13:18 • 28.03.19Ոստիկանությունը փնտրում է Երևանի «Բելաջիո» ռեստորանում խուլիգանություն կատարած անձանց. Shamshyan.comԺամը 15։00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ռեստորանային համալիրի 2-րդ հարկում գտնվող ժամանցի սրահում մի քաղաքացի ցուցաբերում է ագրեսիվ պահվածք
