Դաղստանում ձերբակալել են 2010թ. Մոսկվայի մետրոյում ահաբեկչական պայթյունների իրականացման համար կասկածվող անձին (տեսանյութ)

15:20 • 28.03.19

Ռուսաստանի Դաշնության մեջ մտնող Դաղստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2010 թվականին Մոսկվայի մետրոյում երկու ահաբեկչական պայթյուն իրականացրած «Վահաբովի հանցավոր խմբավորման» անդամ, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնին:

Նշվում է, որ կասկածյալը տեղափոխվել է Մոսկվա՝ քննչական միջոցառումների անցկացման համար:

Ձերբակալվածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե արդյոք նա անմիջական կապ ունի 9 տարի առաջ տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հետ:

Հիշեցնենք, որ 2010 թվականի մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել էր 41 մարդ, 88-ը ստացել էին մարմնական վնասվածքներ: