Մեքսիկայում աղջիկը զոհվել է իր 18-ամյակի օրը՝ պարաշյուտով ցատկելու ժամանակ (տեսանյութ)

15:30 • 28.03.19

Մեքսիկայում Վանեսա Իվոն Մելենդես Կարդենաս անունով աղջիկը որոշել է իր 18-ամյակը նշել պարաշյուտով ցատկ կատարելով, գրում է Daily Mail-ը:

Աղջիկը մարզչի՝ 34-ամյա Մաուրիսիո Գուտիերեսի հետ ցատկել է մոտ 400 մետր բարձրությունից, սակայն պարաշյուտը չի բացվել, և երկուսն էլ զոհվել են:

Հրապարակված տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է սքայդայվերներից մեկը, որի պարաշյուտը չի բացվել, ընթանում այլ ուղղությամբ: Ավելի ուշ աղջկա և նրա մարզչի մարմինները հայտնաբերվել են մոտակա դաշտում:

Ցատկերը կազմակերպած սքայդայվինգի ընկերությունը պնդում է, որ ողբերգական միջադեպը կապված չէ պարաշյուտի անսարքության հետ: Ընկերության տնօրենի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել զոհերից մեկի պատճառով: Նա մանրամասնել է, որ պարաշյուտի բացվելու մեխանիզմն ակտիվացվել է այնպիսի բարձրության վրա, որի դեպքում պարաշյուտը չէր կարող արձագանքել հրահանգին: